Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Վերջին տարիներին Հայաստանում կատարվում էին սխալ քաղաքական հաշվարկներ

Վերջին տարիներին Հայաստանում կատարվում էին սխալ քաղաքական հաշվարկներ
10.12.2024 | 12:35

Այն, որ Սիրիայում տեղի ունեցածով ԱՄՆ-ը լուրջ հարված հասցրեց Ռուսաստանին, և այն հետևանքներ է ունենալու նաև մյուսների համար, հասկանալի է։

Սակայն վերջին տարիներին՝ 2020-ից, 2022-ից հետո, Հայաստանում կատարվում էին սխալ քաղաքական հաշվարկներ, և այդ հաշվարկների մեծ մասը կատարվում էր այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանին չի հաջողվելու խուսափել ռազմավարական պարտությունից։

2022-ից հետո սխալ հաշվարկով որոշվեց, որ Ռուսաստանը պարտվելու է, սակայն Ռուսաստանը չպարտվեց, բայց մենք Արցախը կորցրեցինք։

Սիրիայի դեպքերից հետո Հայաստանում է՛լ ավելի կամրապնդվի Ռուսաստանի ռազմավարական պարտության անխուսափելիության մասին միտքը հանրային կարծիքում։ Իհարկե, արևմտյան քարոզչամեքենան դրան մեծ չափով կնպաստի պրիմիտիվ, մակերեսային, վերնագրային բնույթի, բայց էֆեկտիվ աշխատող քարոզչությամբ։ Որոշ ոչ իշխանական շրջանակներ դրան ևս կնպաստեն։

Այստեղից հետևություն, որ մոտակա ամիսներին, 2025 թվականին, թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ ընդդիմության մեծամասնության քաղաքական քայլերը կատարվելու են այդ սխալ հաշվարկից ելնելով։

Առայժմ չեմ տեսնում նախադրյալ, որ այդ սխալը երկրորդ անգամ թույլ չենք տալու։ Հակառակը տեսնում եմ։

Հետևաբար, 2025 թվականին կարող ենք սպասել, որ Ռուսաստանից կտրվելու և դեպի Արևմուտք գնալու ռազմաքաղաքական և իրավական գործընթացները, մեզ համար դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, էապես կարագանան։ Իհարկե, եթե Ռուսաստանը Սիրիայի պատասխանը ԱՄՆ-ին ուշացումով տա։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3467

Մեկնաբանություններ